Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԼՂ հակամարտության լուծման ընդունելի ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է. Էդվարդ Նալբանդյան

ԼՂ հակամարտության լուծման ընդունելի ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է. 
Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, հետաբար, բոլոր միջազգային ջանքերը` ուղղված այդ հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն այս ձևաչափի շրջանակներում ու այդ մոտեցմանը համահունչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 5-6-ին Երևանում ընթացող «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» համաժողովի բացման ժամանակ այս մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադարձ կատարելով Խաղաղության գործողությունների բարձր մակարդակի հանձնախմբի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված զեկույցին` ԱԳ նախարարն առաձնացրեց դրանում առկա մի քանի կետեր, որոնք բացատրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման տեսնակյունից: «Զեկույցի դրույթներից մեկն ասում է, որ հարատև խաղաղության կարելի է հասնել ոչ թե ուժի կիրառման, այլ քաղաքական լուծումների միջոցով, դրանք պետք է ընդունվեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Դրանք պետք է որոշեն ու ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափն ու հնարավոր տեղակայումը: Այս համատեքստում կցանկանայի անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի օրինակին: ԵԱՀԿ շրջանակներում մասնակից երկրները հանձնառություն են ստացել առկա հակամարտությունը կարգավորել համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ ու բանակցային ճանապարհով: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարվել է, որ անվտագության միջազգային երաշխիքները, ներառյալ` խաղաղապահ գործողությունը, ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմնարար տարերից են: Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը հակամարտության գոտում դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս առաքելության կարողությունների ամրապնդումը կարող է նպաստավոր լինել տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից»,-ասաց Էդվարդ Նալբադյանը:

Հաջորդ դրույթը, որը նա մատնաշեց, այն է, որ առաջնայնություն պետք է տրվի հակամարտությունների միջնորդությանն ու կանխարգելմանը: Լեռնային Ղարաբաղի օրինակի հիման վրա Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Մինկսի խմբի համանախագահների միջազգային մանդատ ունեցող գործունեությունը վերաբերում է ոչ միայն միջնորդությանը, այլև պարունակում է կանխարգելման գործուն մեխանիզմներ: «Միջնորդների կողմից առաջարկված փոխվստահության և անվտանգության միջոցառումների ներդրումը, մասնավորապես, հրադադարի ռեժիմի խախտումների ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը կարող է գործուն մեխանիզմ հանդիասանալ, ինչը ԵԱՀԿ համանախագահներն սեպտեմբերի 28-ին ևս մեկ անգամ հաստատեցին այս ուղղությամբ իրենց առաջարկը»,-ավելացրեց ԱԳ նախարարը:

Ըստ երրորդ դրույթի` մանդատներն ու առաքելությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ընդհանուր մոտեցումների կամ ձևանմուշների վրա, այլ քաղաքական որոշոմների իրականացմանն աջակցող յուրահատուկ մոտեցումների վրա: «Յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ  անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցումներ` խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակնում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»,-եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am