Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բակո Սահակյանը ԼՂՀ պատվավոր կոչումներ է շնորհել մի խումբ մանկավարժների

Բակո Սահակյանը ԼՂՀ պատվավոր կոչումներ է շնորհել մի խումբ մանկավարժների

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` գիտության եւ կրթության զարգացման, մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ունեցած վաստակի համար եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել մի խումբ անձանց :

Արցախի պետական համալսարանի ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալբերտ Ալեքսանյանին շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում:

Վաստակավոր մանկավարժի կոչումներ են շնորվել «Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Աիդա Գրիգորյանին, «Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության դասախոս Արեգա Իշխանյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի կրթության եւ գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am