Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի բանակը լիովին ունակ է ապահովելու երկրի անվտանգությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի բանակը լիովին ունակ է ապահովելու երկրի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը լիովին ունակ են ապահովելու իրենց երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե որ պահին ՀԱՊԿ-ն կմիջամտի, Բորդյուժան պատասխանեց, որ Կազմակերպությունը միջամտում է այն դեպքերում, երբ  ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն ի զորու չի լինում ապահովել սեփական անվտանգությունը եւ կայունությունը երկրում:

«Այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ պետությունը պետք է անձամբ դիմի ՀԱՊԿ-ին` օգնության խնդրանքով: Եթե պետությունը դիմում է նման խնդրանքով, Հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է այդ երկրին օգնություն տրամադրելու հարցը: Դա կարող է լինել քաղաքական, ֆինանսական, կամ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է Անվտանգության խորհրդի որոշումից, բայց հիմքում այն կարեւոր հանգամանքն է, որ պետք է պետությունն անձամբ օգնության խնդրանքով դիմի»,- հավելեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am