Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հարյուրամյա շամպայնը վաճառել են 116 հազար դոլարով

Հարյուրամյա շամպայնը վաճառել են 116 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby's աճուրդների տունը Նյու Յորքում վաճառել Է մեկ շիշ Krug ֆրանսիական շամպայն, որն արտադրվել Է 1915 թվականին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Parisien-ին, դրա դիմաց ավելի քան 116 հազար դոլար են տվել:

Բացի վաճառված շշից, աշխարհում 1915 թվականի Krug Private Cuvee-ի ընդամենը երեք օրինակ Է մնացել:

Գնորդի անունը չի նշվում:

Մինչ օրս արժեքի ռեկորդը պատկանում Էր 1841 թվականի արտադրության Veuve Clicquot-ին (Կլիկո այրին»), 2008 թվականի աճուրդում այն ձեռք են բերել 43 հազար դոլարով:

Krug ապրանքանիշը պատկանում Է LVMH (Louis Vuitton-Moet Hennessy) ընկերությանը: Շամպայնն արտադրվում Է 1843 թվականից: Արտադրվող խմիչքների հիմնական ծավալը (տարեկան արտադրվում Է շուրջ կես միլիոն շիշ) արտահանվում Է Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ եւ Շվեյցարիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am