Հասարակական

Վահան Մարտիրոսյանի գլխավորած «Ներազգային ազատագրական շարժում»-ն իրավաբանորեն գոյություն չունի

1 րոպեի ընթերցում

Վահան Մարտիրոսյանի գլխավորած «Ներազգային ազատագրական շարժում»-ն իրավաբանորեն գոյություն չունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի հռչակած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնությունն իրականում գոյություն չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական ռեգիստրում արված որոնումը ցույց տվեց, որ «Ներազգային ազատագրական շարժում» անվամբ գրանցված որևէ կառույց իրավաբանորեն գոյություն չունի:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում պարզելու «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու տեղեկատվության իսկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահին կից գործող պետական խորհրդի ղեկավարին, տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանն արդեն դրական պատասխան է տվել Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու խնդրագրին: Աղբյուրը նշում է, որ Վահան Մարտիրոսյանն արդեն Ադրբեջանում է իր ընտանիքի անդամների հետ և պատրաստվուըմ է սեպտեմբերի 18-ին Բաքվում մամուլի ասուլիսով հանդես գալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում