Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆրանսիացիներն ստեղծել են վիդեոյի համապիտանի կայունարար

Ֆրանսիացիներն ստեղծել են վիդեոյի համապիտանի կայունարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի StedXP ընկերությունը համանուն ծրագրային-ապարատային համալիր Է ստեղծել վիդեոյի կայունացման համար, որը համատեղելի Է գործնականում ցանկացած խցիկի հետ: Սերիական արտադրության ֆինանսավորման համար Kickstarter-ում գործարկվել Է քրաուդֆանդինգային ընկերություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով N+1-ին:  

SteadXP անվանմամբ սարքն իրենից ներկայացնում Է հիմնաթիթեղ ARM-պրոցեսորով, որը տարածությունում խցիկի դիրքի փոփոխությունը եռաառանցք աքսելերոմետրի եւ գիրոսկոպի միջոցով գրանցում Է microSD քարտի վրա: Աքսելերոմետրի եւ գիրոսկոպի տվյալներով ֆայլի բեռնաթափումից եւ համակարգչում տեսագրումից հետո ֆիրմային ծրագրային ահահովումը զուգադրում Է այդ տվյալները եւ կայունացնում Է վիդեոն:   

Սարքը կշռում Է 34 գրամ, սնվում Է այն խցիկի մարտկոցից, որի վրա այն տեղակայված Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` SteadXP / Kickstarter


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am