Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թևան Պողոսյանին զարմացրել են Գերմանիայի կառավարության նկատմամբ Բունդեսթագի վերահսկողական հնարավորությունները

Թևան Պողոսյանին զարմացրել են Գերմանիայի կառավարության նկատմամբ Բունդեսթագի 
վերահսկողական հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Պաշպանություն, անվտանգություն և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն սեպտեմբերի 11-ին ավարտել են ճանաչողական այցը Բունդեսթագ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հանձնաժողովի անդամ, ԱԺ «Ժառանագություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, այնտեղ ծանոթացել են խորհրդարանական վերահսկողության խնդիրներին ու հնարավորություններին: «Հայաստանում ներայացվող բարեփոխումների փաթեթների հետ կապված հաճախ ենք լսում, թե հեղինակները գերմանական մոդելն են ուսումնասիրել: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես ենք տարիներ շարունակ այդ մոդելն ուսումնասիրել ու չնկատել այսօրինակ բարձր վերահսկողական հնարավորությունները, որոնք առկա են այստեղ՝ Գերմանիայում: Շատ կարևոր էր հասկանալ, թե ինչպես է Բունդեսթագը «սանձում» կառավառությանը՝ բյուջով: Մեր մոտ դա դեռ չի էլ ընկալվում: Բայց սա այլ դաշտից է: Ուղղակի ասեմ, որ այստեղ գրվածն ու արվածը ապացուցում են, որ իրոք հիմնված են արժեքների ընկալման վրա, և դա հարգվում է գործողություններով»,- գրել է պատգամավորը:

Նա նշել է նաև, որ քննարկումներն անցկացվել են բաց ու անկաշկանդ, և առիթ է եղել Գերմանիայի բաձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնել Ղարաբաղյան հիմնահարցում ՀՀ դիրքորոշումները և խնդրի մի շարք յուրահատկություններ: «2016թ. Գերմանիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը, և ուրախ եմ, որ ճիշտ ընկալումների համար մենք էլ մեր բաժինը ներդրեցինք: Շնորհակալություն եմ հայտնում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակին այցի կազմակերպմանն օժանդակության համար, նաև շնորհակալ եմ դեսպան Աշոտ Սմբատյանին` իսկապես հագեցած և արդյունավետ օրակարգի համար: Միշտ չէ, որ հաջողվում է իսկապես երկուսը մեկտեղել»,- ընդգծել է Թևան Պողոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am