Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուորլիքը դատապարտել է անմեղ քաղաքացիների թիրախավորումը

Ուորլիքը դատապարտել է անմեղ քաղաքացիների թիրախավորումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է քաղաքացիական անձանց դեմ իրականացվող գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համանախագահը համապատասխան հայտարարություն է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարբաղի հակամարտությունում անմեղ քաղաքացիների թիրախավորումը: Մենք կողմ ենք արտահայտվում խնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է նա:

Սկսած օգոստոսի 31-ից` Ադրբեջանը սրել է իրավիճակը սահմանին եւ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի տասնյակ գյուղեր պահում է կրակահերթի տակ: Համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների` հակառակորդն օգտագործում է 60 մմ, 80 եւ 120 մմ տրամաչափի ականանետեր, դիպուկահարներ: Վերջին հրաձգությունների հետեւանքով հայկական կողմն ունի 7 վիրավոր, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են: Նրանք գտնվում են բուժհաստատություններում եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ցավոք, հայկական կողմն այս ընթացքում ունեցել է նաեւ զոհեր: Հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Հայկ Թեւոյանը, Մարատ Խաչանյանը, Արման Ստեփանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am