Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե երբ են սկսել կրակոցները և ինչ զինատեսակներ են գործածվում՝ Հովհաննիսյանը նշեց, որ մանրամասները դեռ ճշտվում են, և Պաշտպանության նախարարությունը սահմանում տիրող զարգացումներին համընթաց հայտարարություն կանի:

Արդեն մի քանի օր է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, սակայն, ինչպես հավաստիացնում են Պաշտպանության նախարարությունից,  ռազմական լայնածավալ գործողությունների համար հստակ նախանշաններ չկան: Սեպտեմբերի 2-ին հակառակորդը ժամեր շարունակ կրակահերթի տակ է պահել սահմանամերձ գյուղերը՝ կրակելով սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր եւ դիպուկահարներ: Երկու քաղաքացիական անձ վիրավորվել է, զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am