Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կստեղծվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Կստեղծվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների  համակարգման խորհրդի 13-րդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Աբրահամյանը, կարևորելով տեսչական ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ում քայլեր են ձեռնարկվել դեռևս 2009 թվականից: Կառավարության ղեկավարի խոսքով, 2014թ. դեկտեմբերին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Տեսչական համակարգի օպտիմալացման կարևորագույն և հիմնական միջոցառումն էր:

«Օրենքի ընդունումից հետո մինչ օրս ակտիվորեն շարունակվում են տվյալ ոլորտի բարեփոխումները: Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում ենք կատարում տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ըստ վարչապետի, ՀՀ շուկայի վերահսկողական տեսչական նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական և պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով: «Հարկ եմ համարում նշել, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն, մինչև 2018թ. հունվարի 9-ը պետք է ստեղծված լինեն բոլոր տեսչական մարմինները և գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ուստի, տեսչական մարմինների ստեղծումը և այս ոլորտի բարեփոխումները լինելու են շարունակական»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, որպես այս ոլորտի բարեփոխումների հետագա քայլ` առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ՀՀ ֆինանսների և ՀՀ առողջապահության նախարարություններում՝ իրենց տեսչությունների հենքի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am