Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակից բերման ենթարկված 7 քաղաքացիներն ազատ են արձակվել

Հանրապետության հրապարակից բերման  ենթարկված 7 քաղաքացիներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկվել 7 քաղաքացիներ, որոնք արդեն ազատ են արձակվել և շուտով կմիանան իրենց ընկերներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հանրապետության հրապարակում ցուցարարներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նաև հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում խոչընդոտել «Ոչ թալանին» նապաձեռնության անդամների երթը դեպի Հանրապետության հրապարակ:

Նրա խոսքով՝ «Ոչ թալանին» նախաձեռնության երթը և հավաքն անօրինական են, սակայն ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում:

Էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում դադարեցրել են բողոքի ակցիան և երթով շարժվել  Հանրապետության հրապարակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am