Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպա ժամանած միգրանտների թիվը գերազանցել Է 350 հազարը

Եվրոպա ժամանած միգրանտների թիվը գերազանցել Է 350 հազարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների թիվը գերազանցել Է 350 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Նրա կողմից Ժնեւում հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը Եվրոպա աշխարհամաս Է ժամանել 351 հազար 314 մարդ: Նրանց հիմնական մասը բաժին Է ընկնում Հունաստանին (218 հազար 72), որին հաջորդում են Իտալիան (114 հազար 276), Իսպանիան (2 հազար 166) եւ Մալթան (94):  

Հունաստան ժամանածներից հիմնական խումբը կազմում են սիրիացիները (ավելի քան 88 հազար) եւ աֆղանցիները (շուրջ 32,5 հազար): Իտալիայում դրանք Էրիթրեացիներն են (ավելի քան 25,5 հազար) եւ նիգերացիները (շուրջ 12 հազար):

Ըստ ՄՄԿ-ի տեղեկությունների՝ տարեսկզբից Միջերկրական ծովում Եվրոպա հասնելու փորձ անելիս զոհվել Է 2643 մարդ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներ Է տարածել, որոնց համաձայն, վերջին երեք ամսվա ընթացքում կանանց եւ երեխաների թիվն ավելացել Է այն միգրանտների շրջանում, ովքեր Եվրոպա են ուղեւորվում ապաստան ստանալու ակնկալիքով: Մակեդոնիայում նրանք այժմ կազմում են ժամանածների երրորդ մասը:

«Գնահատումների համաձայն՝ 3 հազար մարդ ամեն օր տարանցմամբ անցնում Է նախկին Մակեդոնիայի Հարավսլավական Հանրապետության տարածքով: Նրանց մեկ երրորդը կազմում են կանայք ու երեխաներն այն դեպքում, երբ հունիսին նրանք կազմում Էին 10 տոկոսը: Կանանց շուրջ 12 տոկոսը հղի Է»,-Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am