Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հիվանդանոցներում են մնում Ռադայի մոտ վիրավորված 56 ուժայիններ, զոհվել են երեքը

Հիվանդանոցներում են մնում Ռադայի մոտ վիրավորված 56 ուժայիններ, զոհվել են երեքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի բուժհաստատություններ են գտնվում ՈՒկրաինայի ազգային գվարդիայի 51 մարտիկներ, որոնք տուժել են օգոստոսի 31-ին Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը:

«Ներկայում Կիեւի բուժհաստատություններում են գտնվում ՈՒկրաինայի ազգային գվարդիայի 56 զինծառայողներ, որոնք վերքեր Էին ստացել օգոստոսի 31-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մերձակայքում հասարակական կարգի պահպանման առաջադրանքը կատարելիս»,-հայտնել են մամուլի ծառայությունում:

Մասնավորապես, երեք մարտիկներ ծանր վիճակում են, երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում: «Մարտիկները բեկորային վերքեր են ստացել մարմնի տարբեր մասերում»,-հավելել են Ազգային գվարդիայում: Բժիշկները տասից ավելի վիրահատություն են կատարել վիրավորների կյանքը փրկելու համար:

Ավելի վաղ ստացած վերքերից մահացել Է երեք մարտիկ, բացի այդ, տուժել Է 141 մարդ, որոնցից 131-ը միլիցիոներներ են եւ գվարդիականներ:

Օգոստոսի 31-ին Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունման 3 հազարից ավելի հակառակորդներ պիկետել էին երկրի խորհրդարանի շենքը, որտեղ այդ պահին քվեարկություն էր ընթանում հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ: Այնուհետեւ բողոքավորների բազմությունից մարտական նռնակ է նետվել խորհրդարանի շենքն օղակած միլիցիոներների վրա:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը բռնության այդ բռնկման համար մեղադրել է «Ազատություն» կուսակցությանը եւ նրա առաջնորդ Օլեգ Տյագնիբոկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am