Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանձնարարվել Է փոխել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը

Հանձնարարվել Է փոխել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Ընտրական հանձնաժողովը հանձնարարել Է վերաձեւակերպել այն հարցը, որը պլանավորվում Է առաջադրել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս պահին որպես հիմնական քննարկվում Է հարցի հետեւյալ տարբերակը. «Միացյալ Թագավորությունը պե՞տք Է արդյոք մնա Եվրամիության անդամ»:

Սակայն Ընտրական հանժնաժողովի կարծիքով՝ նման կերպ ձեւակերպված հարցը կարող Է ընկալվել որպես կանխակալ:

Հանձնաժողովն առաջարկում Է հարցը ձեւակերպել հետեւյալ կարպ. «Պե՞տք Է արդյոք Միացյալ Թագավորությունը մնա Եվրամիության անդամ կամ դուրս գա Եվրամիությունից»: 

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հանրաքվեն անցկացնել մինչեւ 2017 թվականի վերջը: Եվրամիությանն անդամակցման վերաբերյալ վերջնական որոշումը խորհրդարանինն Է:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am