1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը մեծամասամբ անհատական հսկողության հարց է. մեդիա փորձագետ

Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը մեծամասամբ անհատական 
հսկողության 
հարց է. մեդիա փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ ժամանակակից մեդիայում հեղինակային իրավունքների պաշտպանությունն անհատական հսկողության հարց է և մեծամասամբ ինքնակարգավորման մեխանիզմներով է լուծելի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման կարծիք փորձագետը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած քննարկման ժամանակ, որի առանցքում «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեման էր: Նա նախևառաջ շեշտեց «գրագողություն» և «հեղինակային իրավունքի խախտում» հասկացությունների միջև տարբերությունը` նշելով, որ համացանցի զարգացման պայմաններում այդ երկու երևույթների իրագործելիությունը հեշտացել է: «Հնարավոր է երկու քայլով` «copy» և «paste»-ով, ուրիշի մտքի արդյունք հանդիսացող նյութը դարձնել իմը»,-ասաց Մեսրոպ Հարությունյանը` անդրադառնալով հարցին, թե նշյալ երկու տեսակներից որն է ավելի շատ հանդիպում հայկական լրատվական դաշտում: «Քանի որ մոնիթորինգ չեմ արել, չեմ կարող ասել գրագողությունը, թե հեղինակային իրավունքի խախտումներն են ավելի գերակշռում հայկական լրատվական դաշտում, բայց երկուսն էլ կատարվում են մեզ մոտ: Տարիներ առաջ գրագողությունն ավելի շատ էր հանդիպում, դրա համար էլ մի խումբ խմբագիրներ հավաքվեցին ու հայտարարություն հրապարակեցին, որը դաշտի ինքնակարգավորման առաջին փորձն էր»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը` հավելելով, որ դա նպաստեց գրագողության դեպքերի նվազման: Փորձագետը շեշտեց փաստը, որ հեղինակային իրավունքի խախտում է կատարվում շահույթ ստանալու համար, ինչը դատապարտելի է:

Մեսրոպ Հարությունյանի դիտարկմամբ` մինչև 2006 թվականն օրվա նորությունների ու ընթացիկ իրադարձությունների մասին հրապարակումները չէին հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ, ինչն էլ, իր հերթին, նպաստում էր գրագողությանը: Այնուհետև օրենսդրական կարգավորումներով այդ հարցին լուծում տրվեց: Փորձագետն անդրադարձավ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում  «մեջբերման նպատակն արդարացող  ծավալ» հասկացությանը` նշելով, որ այն հստակ սահմանման կարիք ունի: «Հեղինակային և հարակից իրավունքների օրենքի 22-րդ հոդվածը թույլատրում է ստեղծագործության ազատ օգտագործման դեպքերը: Սա ևս բանավեճի առարկա է, քանի որ ազատ օգտագործման ձևերը ևս տարբեր ընկալումների տեղիք են տալիս ու խախտվում»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը:

Փորձագետն իր զեկույցում անդրադարձավ «Հանուն բարեխիղճ լրագրության» ֆեյսբուքյան էջին ու դրանում իրականացվող քննարկումներին, որն ինքնակարգավորման ևս մեկ օրինակ է:

Մեսրոպ Հարությունյանը կարևոր համարեց երեք դատական նախադեպքերը հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով: «Նման նախադեպեր պետք են, քանի որ միայն ինքնակարգավորման մեծխանիզմներով դժվար է առաջ գնալ»,-նշեց փորձագետը:

Իրավապաշտպան Արա Ղազարյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը, մտահոգություն հայտնեց, որ հեղինակային իրավունքների պաշտպանության մասով դատական գործեր քիչ են: «Եթե շատ դատական ակտեր ունենանք, այս ոլորտը կզարգանա»,-ավելացրեց իրավապաշտպանը: Բացի այդ` Արա Ղազարյանը նշեց, որ «մեջբերման նպատակն արդարացնող ծավալ»-ի սկզբունքը պետք է նշել օրենքով, իսկ չափը պետք է դատական նախադեպով սահմանել, որպեսզի օրենքը ճկուն լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]