Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նորանշանակ խոսնակ Մարիա Լոհելան օգոստոսի 27-ին ընդունել է Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանը շնորհավորել է Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ առաքելության մեջ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնումը: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ հայ-ֆիննական հարաբերություններն առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց զարգացումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

Մտքեր են փոխանակվել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման վերաբերյալ։

Խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Օգոստոսի 28-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպել է նաև Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am