Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Քարդաշյանների օրինակով Բեն Աֆլեքի ընկերուհի Քրիստինա Օզունյանն էլ ռեալիթի շոու կհեռարձակի

 Քարդաշյանների օրինակով Բեն Աֆլեքի ընկերուհի Քրիստինա Օզունյանն էլ ռեալիթի շոու 
կհեռարձակի

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի նոր ընտրյալ հայազգի Քրիստինա Օզունյանը որոշել է հետեւել իր ազգակիցների օրինակին եւ Քարդաշյանների պես ռեալիթի շոու հեռարձակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիական «Gala» պարբերականը, Աֆլեքն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել  ամերիկյան հեռուստաընկերության հետ, որի եթերով էլ հեռարձակվելու է ռեալիթի շոուն:

Ըստ Ֆրանիսկան «Elle» պարբերականի` ռեալիթի շոուի ժամանակ, հեռուստադիտողը կտեսնի Քրիստինային ոչ ստանդարտ իրավիճակներում, կծանոթանա նրա տեսակետերին եւ ապրելակերպին: Ֆրանսիական պարբերականները չեն բացառում, որ ռեալիթի շոուի ժամանակ հեռուստադիտողը կտեսնի նաեւ Օզունյանի եւ Աֆլեքի սիրավեպը:

Հայազգի Քրիստինա Օզունյանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ամերիկյան պարբերականները տեղեկատվություն հրապարակեցին, ավելի քան 10 տարվա ամուսնությունից հետո հոլիվուդյան օսկարակիր դերասան Բեն Աֆլեքը բաժանվում է կնոջից` Ջենիֆեր Գարներից, ազգությամբ հայ դայակի հետ լինելու համար: Թեպետ ո'չ Աֆլեքը, ո'չ Օզունյանը չեն հաստատել իրենց կապը, սակայն, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հայազգի նախկին դայակն այժմ ապրում է բարձրակարգ հյուրանոցային համարներում, վարում նոր դասի Lexus մեքենա, իսկ նրա անվտանգությունն ապահովելու համար դերասանը վարձել է թիկնապահների մի խումբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am