Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Կանզասի ազգային գվարդիայի օդուժը 1.4 մլն դոլարի դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Հայաստան

Կանզասի ազգային գվարդիայի օդուժը 1.4 մլն դոլարի դեղորայք և այլ պարագաներ է 
տեղափոխել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանզասի ազգային գվարդիայի օդուժը Միացյալ հայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 1.4 միլիոն դոլարի դեղորայք և բժշկական պարագաներ է տեղափոխել Հայաստան: Հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianweekly.com-ը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համագործակցությունը, որին հիմք էր դրվել դեռ 2014թ-ին, շարունակվում է նաև 2015-ին: Կանզասի ազգային գվարդիայի օդուժը և Գլենդեյլի Միացյալ հայկական հիմնադրամը ևս մեկ անգամ համատեղեցին իրենց ջանքերը Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար: «Դիրեքթ ռելիֆ ինտերնեյշնլ» (Direct Relief International) կազմակերպությունը, որը հանդիսանում է Միացյալ հայկական հիմնադրամի հիմնական գործընկերը, նվիրաբերել է ավելի քան 1.4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դեղորայք և այլ բժշկական միջոցներ: Կանզասի ազգային գվարդիայի օդուժը դեղորայքը տեղափոխել է Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքից Երևան: Այս երկու կողմերի միջև համագործակցությունը և գործընկերությունը շարունակում է նպաստել Հայաստանում կյանքի որակի բարելավմանը»:

Երկրորդ տարին է, որ այս երկու մարմինների համագործակցությամբ Հայաստանին դեղորայք է տրամադրվում: Նախորդ տարի Հայաստան էր ուղարկվել 4.1 միլիոն դոլարի դեղորայք: 

«Մենք բարձր ենք գնահատում Կանզասի ազգային գվարդիայի օդուժի և Հայաստանի միջև կապը»,-ասել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: «Մենք նաև շնորհակալ ենք Direct Relief International-ին ավիափոխադրման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար: Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից սկսած` Direct Relief International կազմակերպությունը տասնյակ միլիոն դոլարների աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Միացյալ Հայկական հիմնադրամի միջոցով»,-ավելացրել է Հարութ Սասունյանը:

Նախորդ 26 տարիներին Միացյալ հայկական հիմնադրամը Հայաստանին ու Արցախին է փոխանցել 712 միլիոն դոլարի օգնության պարագաներ, 2 հազար 252 ծովային կոնտեյներ, կատարվել է 159 թռիչք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am