Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՊՀ երկրների հաջորդ ռազմամարզական խաղերը տեղի կունենան Հայաստանում

ԱՊՀ երկրների հաջորդ ռազմամարզական խաղերը տեղի կունենան Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հանդիսավորապես ԱՊՀ մասնակից երկրների բանակների ռազմամարզական խաղերի դրոշը հանձնել Է Հայաստանի պատվիրակության ղեկավարին. հենց Հայաստանում տեղի կունենան բարեկամական երկրների հաջորդ նման մրցումները: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՊՀ բարեկամական բանակների միջեւ ռազմամարզական մրցաշարերի ժողովրդականությունը տարեցտարի աճում Է: Կրկնակի նշնակալից է, որ այդ խաղերը տեղի են ունեցել Հարավային Կորեայում CISM վեցերորդ Համաշխարհային ռազմամարզական ամառային խաղերի նախաշեմին: Իսկ Հարավային Կորեայում կհավաքվեն ուժեղագույն զինվորական մարիզիկներ ամբողջ աշխարհից:     

«Անցած խաղերը ռազմական ոլորտում եւ բանակային սպորտի զարգացման բնագավառում միջպետական գործընկերության զարգացման՝ մեր պետությոնների ձգտման եւ պատրաստակամության համոզիչ վկայությունն են»,- ասել Է Բախինը ԱՊՀ բարեկամական բանակների առաջին ռազմամարզական խաղերի փակման ժամանակ, որոնք տեղի են ունեցել հուլիսի 25-ից Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ):

Նա վստահություն Է հայտնել, որ նման միջոցառումներն իրենց ավանդը կներդնեն պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում: Փոխնախարարը շնորհակալություն Է հայտնել մրցավարական  կոլեգիային եւ զինծառայողներին պարգեւատրել Է մարտական համագործակցության ամրապնդման մեդալներով:   

ԱՊՀ առաջին ռազմամարզական խաղերին, որոնք նվիրված Էին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի ուժեղագույն մարզիկները: Մարզական առաջնության համար պայքարել են 228 զինծառայողներ, խաղարկվել են 85 կոմպլեկտի մեդալներ: Առաջին խաղերի ծրագրում ներառվել Էին տասը մարզաձեւերի մրցումներ. բանակային ձեռնամարտ, ձյուդո, մարզաքարային սպորտ, ռազմա-մարզական համալիրի բազմամարտ, հրաձգություն, լող, ամառային սպայական եռամարտ, մարզական կողմնորոշում, միջազգային զինվորական հնգամարտ եւ հրամանատարական մեկնարկներ:   

Զինծառայողների խաղերի անցկացման որոշումն ընդունվել Է ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանանության նախարարների խորհրդի նիստում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:

Լուսանկարը`  РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am