Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատանի հայ երաժիշտը դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթի մրցանակակիր է դարձել

Պատանի հայ երաժիշտը դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթի մրցանակակիր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Հարություն Մելիքյանը Իսպանիայի Գրանադա քաղաքում անկացված «Մարիա Հերերո 2015» դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթում արժանացել 2-րդ մրցանակի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 20-24-ը կայացած մրցույթին հանդես է եկել 26 երկրի 67 մասնակից:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցած պատանի երաժիշտը հանդես է եկել Լ. Վ. Բեթհովենի «Ռոնդո», Է. Գրիգի «Թիթեռնիկ», Ի. Բերկովիչի «Վարիացիաներ Պագանինիի թեմաներով», Պ. Չայկովսկու «Վալս», Ա. Բաբաջանյանի «Հումորեսկ» ստեղծագործությունների կատարումներով: Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am