Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ Զաբադանիում 30 ահաբեկիչների է ոչնչացրել

Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ Զաբադանիում 30 ահաբեկիչների է 
ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում 30 ահաբեկիչներ է ոչնչացրել Զաբադանիի հարավում` Բարադա ճանապարհին և Զահրա ամրոցի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողությունների ընթացքում Զաբադանիի հարավում «Իսլամական պետության» ղեկավարներ են սպանվել:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբավորումներից մեկի 7 ահաբեկիչներ վայր են դրել զենքերը և հանձնվել բանակին:

Արևելյան Ղուտայում՝ Արաբին գյուղաքաղաքում, սիրիական բանակն ահաբեկիչների թաքստոց է ոչնչացրել: «Ջաբհա ան Նուսրա»-ի նվազագույնը 50 ահաբեկիչներ են սպանվել Արևելյան Ղուտայում իրականացված պայթյունի արդյունքում:

Սիրիական բանակը ռազմական գործողությունների արդյունքում մի քանի բլուրներ և գյուղեր է ազատագրել Համայի և Իդլիբի միջև՝ «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորմանը պատճառելով մեծ վնասներ: Ամբողջությամբ ազատագրվել են Թել Ուասատ, ալ Մանսուրա գյուղերը, ինչպես նաև ազատագրվել են Թել Դեր, Թել Քուբրա բլուրները, որոնք ահաբեկիչների տարածման ուղիներ էին համարվում:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am