Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարության միջոցներով Կապանում կվերանորոգվի 24 վերելակ

Կառավարության միջոցներով Կապանում կվերանորոգվի 24 վերելակ

 ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից Կապան քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար հատկացված գումարից 25.8 միլիոն դրամը նախատեսված է ծախսել  բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ուղղությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կապանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կարգադրությամբ՝ վերելակների նորոգման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի վերելակների տեխնիկական վիճակի ուսումնասիրմամբ եւ վերահսկի վերանորոգման աշխատանքների ընթացքը: Հուլիսի 28-ին կայացել է հանդիպում-խորհրդակցություն:

Փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը ներկայացրել է ծրագրում ընդգրկված վերելակների հասցեները և յուրաքանչյուրի համար նախատեսված գումարը:

Հատկացված միջոցներով այս տարի Կապանում 24 վերելակ պետք է վերանորոգվի:

Սարգսյանի խոսքով` դրանք հիմնականում ընթացիկ նորոգումներ չեն. առաջնահերթությունը տրվել է այն վերելակներին, որոնք 10-20 տարի է ընհանրապես չեն աշխատում: «Քանի որ հանդես եք գալիս բնակիչների անունից, իսկ վերելակները բնակիչների համատեղ սեփականությունն են, վերանորոգումների ընթացքում ամենօրյա հսկողություն իրականացրեք, հաշվի առեք բնակիչների առաջարկները, որպեսզի վերջում դժգոհություններ չլինեն»,- Սարգսյանը հարդորել է համատիրության ղեկավարներին:

Նորոգումից հետո վերելակները պետք է համապատասխան տեխնիկական փորձաքննություն անցնեն, եւ դրան կհետեւի եռակողմ պայմանագրի կնքումը քաղաքապետարանի, համատիրության եւ «Վերելակ» ԱԿ-ի միջեւ՝ դրանց հետագա սպասարկումն իրականացնելու համար:

Սարգսյանը նշել է, որ այս ցանկը ՀՀ կառավարություն ներկայացնելիս՝ հիմնականում հաշվի են առել բնակիչներից ստացված դիմում-բողոքները: Բայց, իհարկե, սրանով բոլոր վերելակների գործարկման հարցը չի լուծվի. ընդհանուր մոտ 85 մլն դրամ է հարկավոր Կապանի բոլոր բազմաբնակարան շենքերի վերելակները կարգի բերելու համար:

Հանդիպումից հետո աշխատանքային խումբը փոխքաղաքապետի առաջարկով այցելեց որոշ բազմաբնակարան շենքեր՝ տեղում ծանոթանալու չաշխատող վերելակների ներկա վիճակին: Բնակիչները, որոնք վերջին անգամ խորհրդային տարիներին են օգտվել մուտքում աշխատող վերելակից, գոհունակությամբ են ընդունել դրանց վերանորոգման լուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am