Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Ուլիս» ֆուտբոլային ակումբում փորձաշրջան է անցնում 25 ֆուտբոլիստ

«Ուլիս» ֆուտբոլային ակումբում փորձաշրջան է անցնում 25 ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական ընդմիջումից հետո Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոնը՝ Երևանի «Ուլիս» ակումբը, սկսել է իր մարզումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ուլիս»-ի մամուլի ծառայությունից:

Ներկայում թիմում փորձաշրջան են անցնում միանգամից 25 ֆուտբոլիստներ: Առայժմ նոր պայմանագրերի մասին խոսելը վաղ է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոսի 2-ին «Ուլիս»-ը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղն է անցկացնելու, թիմի մարզչական կազմին շատ ծանր աշխատանք է սպասվում:

Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները ժամանակին հանդես են եկել տարբեր ակումբների երիտասարդական թիմերում` Մոսկվայի «Սպարտակ»- ում, «Լոկոմոտիվ»- ում, ԲԿՄԱ-ում, «Կրասնոդար»- ում, «Ալանիա»- ում, «Զենիթ»- ում: Կան խաղացողներ նաև Աֆրիկայից: Բացի այդ «Ուլիսի» կազմում մարզվում են Նարեկ Գյոզալյանը, Նարեկ Դավթյանը, Արտաշես Առաքելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am