Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԱԳ նախարարը կորեացի խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

ԱԳ նախարարը կորեացի խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂ խնդրի 
կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի խորհրդարանում Կորեա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները նպաստում են հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ գործընկերների հետ քննարկելու հարաբերությունների ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների ջանքերը։

Հանդիպան ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-կորեական փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի շուրջ։ Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրերին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը: Նախարար Նալբանդյանը Կորեա-Հայաստան բարեկամության խմբին շնորհակալություն է հայտնել 2015թ.-ի ապրիլին Սեուլում Կորեայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման համար:

Կորեացի պատագամավորն անդրադարձելէ իր երկրի մոտեցումներին Ասիական տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև կորեական թերակղզում խաղաղության ապահովման նպատակով գործադրվող ջանքերին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կորեական պատվիրակությանը պատմել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am