Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա աջակցել իր դաշնակիցներին. Սիրիայի վարչապետ

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա աջակցել իր դաշնակիցներին. Սիրիայի 
վարչապետ

ԴԱՄԱՍԿՈՍ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին գտնում է, որ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կսկսի էլ ավելի ակտիվ կերպով աջակցել իր դաշնակիցներին` Սիրիայում, Իրաքում և Լիբանանում:

«Այն բանից հետո, երբ Իրանը վաստակեց ազատություն և ավարտեց ծանր բանակցությունները, որոնք տևել են 23 ամիս, նա կկարողանա էլ ավելի շատ աջակցել տարածաշրջանում իր դաշնակիցներին, առաջին հերթին Սիրիայում, Իրաքում և Լիբանանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ռիա-նովոստի»-ին ասել է Սիրիայի վարչապետը:

Ալ-Հալկին ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանագրի ստորագրումից հետո Թեհրանը տարածաշրջանային քաղաքականության մեջ դարձել է «հիմնական խաղացողը» և մնում է Սիրիայի բարեկամ երկիր:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am