Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները գտնվում են վարչապետի մշտական ուշադրության կենտրոնում

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները գտնվում են վարչապետի մշտական 
ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: 

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ և վստահեցրել, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության հետ ևս մեկ անգամ լրացուցիչ քննարկել խնդիրների լուծման տարբերակները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: 

Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am