Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարի Լը Պենը Եվրամիությունը համեմատել է աղանդի հետ

Մարի Լը Պենը Եվրամիությունը համեմատել է աղանդի հետ

ՓԱՐԻԶ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը ֆրանսիական SUD RADIO-ի եթերում խոսել է Եվրամիության ապագայի մասին եւ կառույցը համեմատել աղանդի հետ:

«Եվրամիությունը վերածվել է իսկական հսկայական աղանդի, որտեղ կատարվում է ուղեղների լվացում եւ շանտաժ»,- հայտարարել է Լը Պենը` հարցնելով, թե արդյոք եվրոպացի ժողովուրդը շարունակելո՞ւ է դա համբերել: Քաղաքական գործիչը համոզված է, որ եվրոպական երկրները պետք է վերադառնան իրենց ազգային արժույթներին: «Երկրի տնտեսական ուղղությունը կախված է նրա ինքնիշխաությունից»,- «Արմենպրես»-ին փոխանցմամբ՝ ասել է Լը Պենը:

«Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցությունը պահպանողական արժեքների կողմնակից է: Նրանք կողմ են ներգաղթի չափերի կրճատմանը, եւ դեմ են եվրոպական ինտեգրմանը: Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ կուսակցությունը 25,4 տոկոս ձայն էր հավաքել: Լը Պենը բազմիցս աջակցել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am