Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը կանխելու է ցանկացած անօրինական գործողություն. Երևանի փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանությունը կանխելու է ցանկացած անօրինական գործողություն. Երևանի 
փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին չի թույլատրելու չարտոնված երթ անցկացնել և կանխելու է ցանկացած անօրինական գործողություն:  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելիս գերազանց, համարժեք ու համաչափ է գործել: «Մենք հորդորում ենք Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիներին զերծ մնալ սադրանքներից և անօրինական գործողություններից: ՀՀ ոստիկանությունը կանխելու է ցանկացած անօրինական գործողություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երևանի փոխոստիկանապետը՝ հավելելով, որ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները պետք է փորձեն համապատասխան գերատեսչությունից ստանալ թույլտվություն՝ Ազատության հրապարակում իրենց գործողությունները օրինականացնելու համար: «Ազատության հրապարակի տարածքը համարվում է պատմամշակութային տարածք, և այդ պատճառով ես  հորդորում եմ հավաքվածներին դիմել նաև Մշակույթի նախարարություն, ստանալ համապատասխան թույլտվություն»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Նա նկատեց նաև, որ հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ  բռնություն չի կիրառվել: «ՀՀ ոստիկանությունը այսօր գերազանց, համարժեք ու համաչափ է գործել: Մեր իրականացրած գործողությունները կարող են օրինակ ծառայել նաև ցանկացած այլ երկրի ոստիկանների համար»,- շեշտեց  Վալերի Օսիպյանը:

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում, լիակատար վերականգնել է Բաղրամյան պողոտայի երթևեկությունը:

Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր, դա արեց առանց բռնության կիրառման, սակայն փողոցում նստածներին հեռացնելու համար անհրաժեշտ եղավ նրանց բարձրացնել եւ տեղափոխել մայթ, մի քանիսին էլ բերման ենթարկել:

Բաղրամյան պողոտան փակ էր արդեն երկու շաբաթից ավելի: Ոստիկանությունը պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօրինի գործողություններից, եւ հուլիսի 6-ին ստիպված եղավ հեռացնել այնտեղ դրված աղբամանները: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am