Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գոհար» սրճարան-խորովածանոցում արջը կծել է աղջկա ձեռքը

«Գոհար» սրճարան-խորովածանոցում արջը կծել է աղջկա ձեռքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոմսկի «Գոհար» սրճարան-խորովածանոցի մոտ գտնվող վանդակում պահվող արջը կծել է աղջկա ձեռքը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Տոմսկ»-ը: «Նախնական տեղեկություններով հարբած աղջիկը ձեռքը մտցրել է վանդակի մեջ, արջը կծել է նրան: Աղջիկը հիվանդանոցում է»,- «ՌԻԱ Տոմսկ»-ին հուլիսի 5-ին տեղեկացրել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Տոմսկի «Գոհար» սրճարան-խորովածանոցի սեփականատեր Շավարշ Տաճատյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կինը, հավանաբար, ոչ սթափ վիճակում է եղել: «Մենք վերանայել ենք տեսագրությունը, նրանք երեխայի հետ էին եկել: Երեխան 2.5 տարեկան էր: Նա (աղջիկը) անցել է ցանկապատը»,-տեղեկացրել է Տաճատյանը՝ հավելելով, որ վանդակի վրա զգուշացում է կախված, որ կենդանին վտանգավոր է: Վանդակում երկու արջ կա՝ էգ և որձ: Անհայտ է, թե որ մեկն է կծել կնոջը: Հայտնի չէ նաև, թե ինչ կլինի կենդանիների հետ:

Ականատեսները սոցցանցերում գրել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:30-ին «Գոհար» սրճարան-խորովածանոցի մոտ: «Արջը պատռել է ձեռքը մինչև ուսահոդը, իսկ այդ ընթացքում տեղ հասած տղամարդիկ փորձում էին հետ քաշել աղջկան»,-գրել է ականատեսը:

Ոստիկանությունը հետաքննում է արջի հարձակման հանգամանքները: Վնասված կնոջ ամուսինը պատմել է, որ մինչ նա ուտելիք էր պատվիրում, կինը գնացել է դեպի վանդակները: Դուրս գալով` ամուսինը տեսել է, թե ինչպես է արջը բռնում կնոջ ձեռքը: 24-ամյա կինը հոսպիտալացվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am