Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի մարզից սպառվել է շուրջ 23 հազար տոննա ծիրան

Արարատի մարզից սպառվել է շուրջ 23 հազար տոննա ծիրան

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզից այս տարի իրականացվել է շուրջ 23 հազար տոննա ծիրանի սպառում, որից 550 տոննան մթերել են մարզի երեք գործարանները, 8400 տոննան` սառնարանային տնտեսությունները, իսկ 14 հազար տոննան սպառվել է ներքին շուկայում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը մթերել է 220 տ ծիրան, Պռոշյանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը` 250 տ եւ «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն` 100 տոննա: Մթերումն իրականացվում է 60 դրամով:

«Արդեն երեք շաբաթից ավելի է սառնարանային տնտեսությունների միջոցով ծիրանը մթերվում է արտերկիր: Սկզբում մթերումն իրականացվում էր 1500 դրամով, այժմ սակագինը նվազել է` հասնելով 300-ի»,-ասաց վարչության պետը` նշելով, որ այս տարի սպասվում է, որ Արարատի մարզում կարտադրվի շուրջ 40 հազար տոննա ծիրան: «Այդ շեմը մարզն ապահովել է նաեւ 2013 թվականին: Իսկ նախորդ տարի բոլորիս հայտնի ցրտահարությունը ոչնչացրեց ծիրանի բերքը դեռեւս ծաղկի շրջանում»,-նկատեց Տերտերյանը:

Այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակում Արարատի մարզում մի քանի անգամ տեղացած կարկուտը փչացրեց ծիրանի ողջ բերքի միայն 20 տոկոսը` ազդելով միայն ապրանքային տեսքի վրա:

Այս պահի դրությամբ մարզից արտահանվել է նաեւ 50 տոննա վաղահաս դեղձ:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am