Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի 29 մանկապատանեկան մարզադպրոց ստացել է նոր մարզագույք

Երևանի 29 մանկապատանեկան մարզադպրոց ստացել է նոր մարզագույք

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվող մարզադպրոցների գույքային ծրագրով մայրաքաղաքի 29 մանկապատանեկան մարզադպրոցներին տրամադրվել է մարզագույք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր գույքի ձեռքբերման հավաստագրերը բաժանվել են մարզադպրոցների տնօրեններին: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում լուծված կլինեն բոլոր տեսակի խնդիրները: Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ 1991 թվականից ի վեր երևանյան մանկապատանեկան մարզադպրոցներին նոր գույք չէր տրամադրվել:

Մարզադպրոցների տնօրեններն իրենց հերթին նշել են, որ գույքային համալրումը վաղուց սպասված էր, քանի որ առկա գույքի զգալի մասը ֆիզիկապես ու բարոյապես հնացել  էր: Վերջիններն իրենց գոհունակության խոսքն են հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մարզադպրոցներին ցուցաբերած տարաբնույթ աջակցության համար, և պարտավորվել, որ այսուհետ տարբեր մարզաձևերի մարզիկների ավելի լավ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Հիշեցնենք, որ օրերս 15 անուն նոր գույք էր տրամադրվել նաև Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցներին։ Տրամադրվող գույքի ցանկում ներառված էին անհրաժեշտ կահույքն ու մարզական գույքը, ինչպես նաև՝ համակարգիչներ, որոնցով դպրոցներն առաջին անգամ են համալրվել։ 

Մանկապարտեզներին են տրվել գեղարվեստական, ակրոբատիկ մարմնամարզության, ըմբշամարտի գորգեր՝ ծածկոցներով, վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի ցանցերի լրակազմեր, հանդբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ մարզաձևերի 400-ից ավելի գնդակներ, սուսերի սայրեր, 900 խորանարդ մետր մարմնամարզական սպունգ, պարուսուցման մեծ հայելի, ինչպես նաև 2 մարզադպրոցների համար` գրասենյակային կահույք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am