Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացի բռնցքամարտիկ Մեյուեզերը գլխավորել Է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը

Ամերիկացի բռնցքամարտիկ Մեյուեզերը գլխավորել Է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող հայտնի անձնավորությունների վարկանիշը: 2014 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2015 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում նա վաստակել Է ռեկորդային 300 մլն դոլար:

Եկամուտների հիմնական մասը՝ շուրջ 280 մլն դոլար, մարզիկը որպես հոնորար ստացել Է ընթացիկ տարվա մայիսի 2-ին ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ կայացած մենամարտը շահելու դիմաց: Մնացած վաստակը կազմել են գովազդային պարտավորագրերը:

160 մլն դոլար եկամուտով երկրորդ տեղն զբաղեցրել Է Մենի Պակյաոն: Երրորդ հորիզոնականում ամերիկացի երգչուհի Քեթի Փերին Է (135 մլն դոլար): Չորրորդ եւ հինգերորդ տեղերն զբաղեցրել են բրիտանական One Direction ռոք խումբը եւ ռադիոհաղորդավար Հովարդ Սթեռնը. նրանք վաստակել են համապատասխանաբար 130 մլն եւ 95 մլն դոլար:

Առաջին տասնյակում տեղն են գտել նաեւ՝ քանթրի կատարող Հարթ Բրուքսը (90 մլն դոլար. վեցերորդ տեղ), գրող Ջեյմս Փաթերսոնը (89 մլն դոլար. յոթերորդ հորիզոնական): Դերասան Ռոբերտ Դաունի կրտսերն ութերորդ տեղը կիսել Է երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ. նրանք վաստակել են 80-ական միլիոն դոլար: Իններորդ եւ տասներորդ հորիզոնականներն զբաղեցրել են «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (79,5 մլն դոլար) եւ ռադիո- եւ հեռուստահաղորդավար Ռաշ Լիմբոն (79 մլն դոլար):

Վարկանիշում հայտնված Ռուսաստանի միակ ներկայացուցչուհին թենիսիստուհի Մարիա Շարապովան Է: 29,5 մլն դոլար եկամուտով նա զբաղեցրել Է 88-րդ տեղը:

Ավելի վաղ Forbes-ը Ֆլոյդ Մեյուեզերին համարել Է ամենաբարձր վարձատրվող մարզիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am