Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լեհաստանի Պրուշկով բացվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

Լեհաստանի Պրուշկով բացվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված 
ցուցահանդես

ՊՐՈՒՇԿՈՎ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Լեհաստանի հայկական հիմնադրամի, «Դուլագ»-ի թանգարանի նախաձեռնությամբ և Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո՝ Վարշավայի արվարձանում գտնվող Պրուշկով քաղաքի «Դուլագ»-ի թանգարանում կայացել է «Հայկական օր» խորագրով միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 

միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Դուլագ»-ի թանգարանի տնօրենը, Պրուշկովի քաղաքային իշխանությունների պատասխանատուներ, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ, Հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Ակցենտովիչ-Բոհոսևիչը, լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ և լրագրողներ:

Միջոցառման ընթացքում «1915թ. հայերի ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել օրվա բանախոս, պրոֆեսոր Քշիշտով Յաբլոնկին: Նա մանրամասնությամբ ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը և պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին: Այնուհետև տեղի է ունեցել «The BlueBook: Evidence of Armenian Genocide» («Կապույտ գիրք. ապացույց Հայոց ցեղասպանության») բրիտանական «Ballista» ֆիլմարտադրության նկարահանած վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառման շրջանակներում բացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերի հիման վրա պատրաստված «Հայոց ցեղասպանություն՝ 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով ցուցահանդեսը, որը մեկ ամիս շարունակ բաց կլինի «Դուլագ»-ի թանգարանի այցելուների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am