Լեհաստանի Պրուշկով բացվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես
ՊՐՈՒՇԿՈՎ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Լեհաստանի հայկական հիմնադրամի, «Դուլագ»-ի թանգարանի նախաձեռնությամբ և Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո՝ Վարշավայի արվարձանում գտնվող Պրուշկով քաղաքի «Դուլագ»-ի թանգարանում կայացել է «Հայկական օր» խորագրով միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Դուլագ»-ի թանգարանի տնօրենը, Պրուշկովի քաղաքային իշխանությունների պատասխանատուներ, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ, Հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Ակցենտովիչ-Բոհոսևիչը, լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ և լրագրողներ:
Միջոցառման ընթացքում «1915թ. հայերի ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել օրվա բանախոս, պրոֆեսոր Քշիշտով Յաբլոնկին: Նա մանրամասնությամբ ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը և պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին: Այնուհետև տեղի է ունեցել «The BlueBook: Evidence of Armenian Genocide» («Կապույտ գիրք. ապացույց Հայոց ցեղասպանության») բրիտանական «Ballista» ֆիլմարտադրության նկարահանած վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Միջոցառման շրջանակներում բացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերի հիման վրա պատրաստված «Հայոց ցեղասպանություն՝ 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով ցուցահանդեսը, որը մեկ ամիս շարունակ բաց կլինի «Դուլագ»-ի թանգարանի այցելուների համար:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան