Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սերբիայի նախագահը Բելգրադում բացել է Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին սպանողի հուշարձանը

Սերբիայի նախագահը Բելգրադում բացել է Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին սպանողի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում կանգնեցրել են բոսնիացի ուսանող Գավրիլո Պրինցիպի հուշարձանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

101 տարի առաջ՝ 1914 թվականի հունիսի 28-ին, Պրինցիպը գնդակահարել է Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչն Առաջին համաշխարհային պատերազմի առիթ դարձավ:

«Գավրիլո Պրինցիպը հերոս էր, նա ազատագրման գաղափարի խորհրդանիշն էր»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հուշարձանի բացման արարողությանը: «Ուրիշները կարող են մտածել՝ ինչ ցանկանում են»,- հավելել է քաղաքական գործիչը:

Երկմետրանոց բրոնզաձույլ արձանը Սերբիայի Հանրապետությանն է նվիրել հարեւան տարածաշրջանը՝ Բոսնիան: Հուշարձանը կանգնեցվել է Սերբիայի կառավարության կենտրոնակայանի մերձակա պուրակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am