Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Արեւելքի աստղ» զբոսանավը խորտակվել Է մեկ րոպեից Էլ պակաս ժամանակում

«Արեւելքի աստղ» զբոսանավը խորտակվել Է մեկ րոպեից Էլ պակաս ժամանակում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Յանցզի գետում խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավը ջրի տակ Է անցել մեկ րոպեից Էլ պակաս ժամանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Չժունգո Սինվեն» գործակալությունը, վկայակոչելով փրկված ուղեւորների:

Նավը խորտակվել Է հունիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:28-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:28-ին) Հուբեյի նահանգում: Այն Նանկինից ուղեւորվում Էր Չունցին: Նավի վրա եղել Է 458 մարդ, ներառյալ 406 ուղեւոր, անձնակազմի 47 անդամ եւ տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը եւ գլխավոր ինժեները հայտնել են, որ խորտակումից առաջ նավը ենթարկվել Է ցիկլոնի հարվածին: Պատահածից հետո նավապետն ու ինժեները ձերբակալվել են ու հարցաքննվել:

Ինչպես հայտնել են փրկված ուղեւորները, հունիսի 1-ի երեկոյան այն շրջանում, որտեղ գտնվում Էր նավը, վատացել Էին եղանակային պայմանները, կտրուկ ընկել Էր տեսանելիությունը: Սաստիկ հեղատարափի պատճառով ջրով Էին լցվել ուղեւորների նավախցերը: Նավը թեքվել Էր 45 աստիճանով: Այնուհետեւ թեքվածքը մեծացել Է, եւ այն ջրասույզ Է եղել: Փրկվածների ասելով՝ դա տեղի Է ունեցել 30-60 վայրկյանի ընթացքում: Մարդկանց մեծամասնությունը չի հասցրել օգտվել փրկարար միջոցներից:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարար Յան Չուանտանը, որոնողափրկարարական գործողությանը մասնակցում Է շուրջ 4 հազար մարդ եւ 110 նավ: Պատահարի վայրում ներկայում աշխատում են 60 ջրասուզակներ:

Բացի այդ, օդից ողբերգության վայրին հետեւելու համար ուղարկվել են հինգ ուղղաթիռ եւ Իլ-76 փոխադրական ինքնաթիռ:

Չինաստանի իշխանությունները հրապարակել են խորտակված նավի ուղեւորների ու անձնակազմի անդամների ամբողջական ցուցակը:

Ուղեւորների մեծամասնությունը 60-ից մինչեւ 80 տարեկան թոշակառուներ են: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է հինգ մարդ, հաջողվել Է փրկել 20 հոգու:

«Դունֆանչժիսինը» («Արեւելքի աստղ»)  ոչ մեծ զբոսանավ է՝ 2,2 տոննա ջրատարողությամբ: Դրա երկարությունը 76,5 մետր է, բարձրությունը՝ 11 մետր: Նավը կարող է տեղավորել մինչեւ 534 մարդ: Այն պատկանում է Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am