Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ռոլան Գարոսի 4-րդ շրջան

Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ռոլան Գարոսի 4-րդ շրջան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի մեծ սաղավարտի չորս մրցաշարերից հերթական` Ֆրանսիայի բաց առաջնությունում, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ռոլան Գարոսի 4-րդ շրջան: 3-րդ շրջանում Ջոկովիչը հաղթեց բոլոր երեք սեթերում էլ` 6-4, 6-4, 6-4 հաշվով` հետագա պայքարից դուրս թողեց Տանասի Կոկիննակիսին: Հաջորդ շրջան են դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Մարեյը, Նիշիկորին, Գաբաշվիլի, Ցոնգան, Վավրինկան, Ֆեդերերը և այլք: Կանանց պայքարում 4-րդ շրջանում հանդես կգան Շարապովան, Սաֆավարովան, Մուգուրազան, Իվանովան, Մակարովան, Միտուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի բաց առաջնությունն անցկացվում էր արդեն 124-րդ անգամ: Ֆրասիայի բաց առաջնության գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով «Ռոլան Գարոս»-ում հաղթել է 9 անգամ: Կանանց պայքարում 2014 չեմպիոնը ռուս Մարիա Շարապովան է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am