Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հնդկաստանում անոմալ տապի զոհերի թիվը մոտենում Է 1,4 հազարի

Հնդկաստանում անոմալ տապի զոհերի թիվը մոտենում Է 1,4 հազարի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավում անոմալ շոգ եղանակի զոհերի թիվը հասել Է 1390-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IANS գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 1118 զոհվածների մասին:

Վերջին շաբաթվա ընթացքում Անդհրա Փրադեշի նահանգում մահացել Է 1024, Թելանգանայում՝ 366 մարդ:

Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 47 աստիճան, գրանցվել Է Անդհրա Փրադեշի նահանգի Ջանգամեշվարապուրամա բնակավայրում: Թելանգանի նահանգում առավելագույն ջերմաստիճանը՝ 46, դիտվել Է Նալգոնդեում եւ Կհամամեում:

Չնայած այն բանին, որ Թելանգանի եւ Անդհրա Փրադեշի նահանգների հյուսիսային ափամերձ առանձին շրջաններում ջերմաստիճանը նվազել Է, օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ շոգ եղանակն այդ շրջանում կպահպանվի եւս առնվազն երկու օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am