Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Նեպալում սկսվել Է երկրաշարժի հետեւանքով աշխարհից կտրված գյուղերի բնակիչների տարհանումը

Նեպալում սկսվել Է երկրաշարժի հետեւանքով աշխարհից կտրված գյուղերի 
բնակիչների տարհանումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի իշխանությունները հզոր երկրաշարժի հետեւանքով աշխարհից կտրված լեռնային գյուղերի շուրջ երեք հազար բնակիչների տարհանման փրկարար գործողություն Է սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել Է Նեպալի ազգային հեռուստատեսությունը: Ինչպես հայտարարել Է Նեպալի օդերեւութաբանության դեպարտամենտի ներկայացուցիչ Պրասադ Գյավալին, «ամբողջական տարհանման Է ենթակա Նեպալի կենտրոնական մասի Սինդհուպալչոկ շրջանի առնվազն ութ գյուղ», շրջան, որն առավել մեծ չափով Է տուժել անցած ամսին տեղի ունեցած երկրաշարժից: Այնտեղ ավերվել Է մինչեւ 40 հազար տուն, զոհվել Է շուրջ 1,4 հազար մարդ:

Պաշտոնյան հայտնել Է, որ «երկրաբանների խմբի կողմից անցկացված հետազոտությունը ցույց Է տվել, որ այդ գյուղերը ոչ միայն ամբողջովին մեկուսացված են ճանապարհների աղետալի ավերման պատճառով, այլեւ գտնվում են սողանքների լուրջ սպառնալիքի ներքո»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը, Նեպալի երկրաշարժն ամբողջովին ավերել Է 500 հազար տուն, եւս առնվազն 269 հազարը վնասվել են:

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմադուից 84 կիլոմետր հեռավորության վրա տեղի Է ունեցել 7,9 մագնիտուդով երկրաշարժ: Զոհերի թիվը գերազանցել Է 8 հազարը, տուժածներինը՝ 14 հազարը: Նեպալում 7,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժի զոհերի թիվը, որը տեղի Է ունեցել մայիսի 12-ին, հասել Է 96-ի, տուժել Է 2563 մարդ: ՄԱԿ-ը հայտարարել Է, որ տարերքի հարվածից հետո իրենց կացարանները լքել են ավելի քան 2,5 մլն բնակիչներ: Իշխանությունները տարերքի հարվածից վնասը գնահատել են ավելի քան 10 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Global Look Pres


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am