Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հնդկաստանում անոմալ տապի զոհ է դարձել ավելի քան 1100 մարդ

Հնդկաստանում անոմալ տապի զոհ է դարձել ավելի քան 1100 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավային նահանգներում, ըստ վերջին տվյալների, անոմալ տապի զոհ է դարձել 1118 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շոգ եղանակի զոհ է դարձել ավելի քան 850 մարդ:

Օդերեւութաբանների տվյալներով՝ տապից հատկապես տուժել է Անդհրա Փրադեշի նահանգը, որտեղ մահացել է 852 մարդ: Եվս 266 բնակիչ մահացել է հարեւան Տալանգանի նահանգում:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Անդհրա Փրադեշի նահանգում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը կազմել է 44,8 աստիճան: Տալանգանի նահանգում ջերմաստիճանի ռեկորդը կազմել է 46,8 աստիճան:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am