Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շոտլանդիայի կառավարության ղեկավարը դեմ Է արտահարտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

Շոտլանդիայի կառավարության ղեկավարը դեմ Է արտահարտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա հանրաքվեի արդյունքում Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության հնարավոր դուրս գալը «հակասում Է Շոտլանդիայի շահերին, որն «ամեն կերպ դիմակայելու Է» իրադարձությունների նման զարգացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի այս հյուսիսային տարածաշրջանի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը:

«Մենք ձգտելու են հասնել այն բանին, որ Եվրամիությունից դուրս գալը հնարավոր լինի միայն Միացյալ Թագավորության մաս կազմող բոլոր չորս տարածաշրջանների համաձայնության դեպքում»,-նշել Է Սթերջենը: «Սա անհրաժեշտ Է, որպեսզի Շոտլանդիան չկարողանա դուրս գալ ԵՄ-ից՝ հակառակ իր կամքի»,-ընդգծել Է նա:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն որոշել Է ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրաքվեում քվեարկողների ցուցակը: Երկրի նախարարների կաբինետի հայտարարության համաձայն՝ բոլոր ընտրողները պետք Է լինեն 18-ից բարձր տարիքի եւ բնակվեն Մեծ Բրիտանիայի տարածքում: Բացի այդ, քվեարկել կկարողանան այն բրիտանացիները, որոնք այլ պետությունների տարածքում ապրում են 15 տարուց ոչ ավելի, ինչպես նաեւ Ազգերի համագործակցության անդամ երկրների՝ Ջիբրալթարի տարածքում ապրող քաղաքացիները: Եվրամիության մեջ մտնող մյուս երկրների քաղաքացիները չեն կարողանա մասնակցել հանրաքվեին:

«Սա կարեւոր որոշում Է մեր երկրի համար, որը վերաբերում Է Միացյալ Թագավորության ապագային: Հենց դրա համար Էլ մենք կարեւոր ենք համարում, որ որոշում կարողանան ընդունել բրիտանացիները, իռլանդացիները եւ Ազգերի համագործակցության անդամ երկրների քաղաքացիները»,- Reuters գործակալությունը մեջբերել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի գրասենյակի աղբյուրի խոսքը:

Քեմերոնը դեռ մինչեւ մայիսի 7-ի ընտրությունները, որոնցում նա վստահ հաղթանակ Է տարել, հայտարարել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվե կանցկացնի 2017 թվականին, բայց չի բացառել նաեւ ավելի վաղ ժամկետները: Նա նաեւ խոստացել Է հասնել Եվրամիության հետ Բրիտանիայի հարաբերությունների վերանայման:

Քեմերոնն ավելի վաղ մի շարք պահանջներ Է առաջադրել Եվրամիությանը՝ ներքին միգրացիոն հսկողության եւ տարբեր երկրներում սոցիալական նպաստների վճարման նկատմամբ հսկողության վերականգնումից մինչեւ ԵՄ-ի բյուջե մուծումների համակարգի բարեփոխումը:

Ինչպես սպասվում Է, օրինագիծը, որը պետք Է հիմք դառնա հանրաքվեի անցկացման համար, կհրապարակվի մայիսի 28-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС/EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am