Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագիրը նպաստել է Հայաստանում ապաստանի համակարգի կարողությունների զարգացմանը

ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագիրը նպաստել է Հայաստանում ապաստանի համակարգի 
կարողությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում մայիսի 26-27-ին ընթացող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի եզրափակիչ համաժողովը համախմբել է տասը երկրների՝ միգրացիայի ոլորտում պաշտոնատար անձանց` քննարկելու ձեռք բերված արդյունքները և հետագա համագործակցությանն ուղղված քայլերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՄԱԿ ՓՀԳ-ի ներկայացուցչությունից, տարածաշրջանային ծրագրի առանցքային ձեռքբերումներն են ապաստանի հարցերով զբաղվող կառավարության աշխատակիցների համար խորացված դասընթացների կազմակերպումը, ռուսերենով հետազոտական շտեմարանի ստեղծումը, ապաստանի ընթացակարգերի որակի ապահովման համար անհրաժեշտ գործիքների մշակումը,  որոնց արդյունքում բարելավվել է Հայաստանում փախստականների պաշտպանության համակարգը:  

Եվոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորված և Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից համաֆինանսավորված և իրականացված երկուսուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությունը ԵՄ արևելյան հարևանության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Մասնակիցների համար օգտակար է եղել նաև ակտիվ համագործակցությունը ԵՄ չորս անդամ երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի հետ: Երկուսուկես միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագիրը կենտրոնացված է եղել մասնակից երկրներում ապաստանի տրամադրման վերաբերյալ ընդունվող որոշումների որակի, արդարության և արդյունավետության բարձրացմանը: 

Ազգային ապաստանի համակարգի համատեղ գնահատումն իրականացնելուց հետո Հայաստանը պարտավորվել է ամրապնդել առկա ձեռքբերումները, լրացնել  հայտնաբերված բացերը, ինչպես նաև նոր մեխանիզմներ մշակել որակի ապահովման նպատակով: «Բացերի վերլուծության հաշվետվության պատրաստումից ի վեր Հայաստանում առաջընթացն ակնհայտ է: Իշխանությունները մշակել են օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ իրավական դաշտում բացերը վերացնելու նպատակով, և ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ ընդունել 7 ստանդարտ ընթացակարգ՝ ապահովելու ապաստանի ընթացակարգերի  հետևողական կիրառումը  միջազգային չափանիշներին համապաատսխան, ինչպես նաև նոր հաստիք են բացել ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվական հետազոտություն իրականացնելու համար»- ասել է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

Ավելի քան 100 տարածաշրջանային համաժողովների, միասնական դասընթացների, ճանաչողական այցերի  և մասնագիտացված դասընթացների անցկացման շնորհիվ, ծրագիրն օգնել է մասնակից երկրներին միջոցներ ձեռնարկել վերացնելու առավել լուրջ թերությունները և ընդլայնել ապաստանի հարցերով գործնական համագործակցությունը: ԵՄ անդամ երկրներն իրենց լավագույն գործնական խորհուրդներով և հարուստ փորձով են կիսվել տարածաշրջանում համեմատաբար վերջերս ստեղծված ապաստանի համակարգերի հետ: Արևելյան Եվրոպայի միգրացիայի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրելու որոշ  դասընթացային մոդուլներ, որոնք մշակվել են Ապաստանի տրամադրման հարցերով զբաղվող եվրոպական բյուրոյի կողմից ԵՄ անդամ երկրների համար: Այս մոդուլների ռուսերեն տարբերակի առկայության շնորհիվ նոր աշխատակցիներին և այլ երկրներին հասանելի են դարձել կարողությունների զարգացմանն ուղղված այդ գործիքները: 

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը բարձր է գնահատել միջազգային ներգրավվածությունը տարածաշրջանային ծրագրում. «Միջազգային փորձն ու աջակցությունը կարևոր դեր են ունեցել Հայաստանում ապաստանի համակարգի հետագա զարգացման գործում» - ասել է Եգանյանը:

«Refworld» վեբկայքի ռուսերեն տարբերակի մեկնարկը, որը փախստականի կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ առանցքային փաստաթղթերի խոշորագույն առցանց շտեմարանն է համարվում, նպաստել է ծագման երկրների վերաբերյալ նոր, մանրամասն և օբյեկտիվ տվյալների առկա պահանջարկի բավարարմանը:  Ապաստանի հարցերով զբաղվող պաշտոնյաներն այժմ անվճար հիմունքներով համապարփակ և անկողմնակալ տեղեկատվության հասանելիության հնարավորություն ունեն, որը կօգնի նրանց ապաստանի դիմումների վերլուծության հարցում:

2013թ. դեկտեմբերից ի վեր ռուսերենով ավելի քան 10.000 փաստաթուղթ է ներբեռնվել կայք, ներառելով հաշվետվություններ, ուղեցույցներ, խորհրդատվական թերթիկներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, ԵՄ ապաստանի նորմատիվ իրավական ակտեր և համապատասխան ազգային օրենսդրություններ: «Refworld»-ում գոյություն ունեցող Երեխաների, Գենդերային հավասարության և կանանց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, Փախստականների պաշտպանության  և   Միջազգային միգրացիայի, Փախստականի կարգավիճակի որոշման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների  պաշտպանության համակարգի վերաբերյալ մի շարք թեմատիկ բաժինների առկայությունն օգտակար կլինի նաև առավել լայն լսարանի՝ մարդու իրավունքների պաշտպանների, դատավորների, գիտաշխատողների և հետազոտողների համար: 

Ակնկալվում է, որ այս դրական միտումը հետագայում ևս կշարունակվի, և համագործակցության միջոցով հնարավոր կլինի պաշտպանության կարիք ունեցող անձանց պատշաճ կերպով հայտնաբերել և պաշտպանություն տալ Հայաստանում՝ անկախ իրենց ռասայական, կրոնական և ազգային պատկանելիության, սեռական կողմնորոշման, քաղաքական հայացքների, սեռի և տարիքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am