Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում նշում են Անկախության օրը

Վրաստանում նշում են Անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 26-ին նշում են ազգային գլխավոր տոնը՝ Անկախության օրը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան երկրի մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում: Տոնակատարությունը կազմակերպել Է հատուկ հանձնախումբը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Ավանդաբար, Վրաստանի մայրաքաղաքում գլխավոր տոնական միջոցառումները տեղի կունենան Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում եւ Ազատության հրապարակում:

Ռուսթավելիի պողոտայում տոնական միջոցառումները կսկսվեն ժամը 12:00-ին թատերականացված երթով:  Տոնակատարության սկսվելուց մեկ ժամ անց Ազատության հրապարակում ավանդաբար պլանավորված Է երդմնատվության արարողություն:

Վրաստանի կառավարությունն ընթացիկ տարում նույնպես, ինչպես եւ վերջին երկու տարում, որոշել Է Անկախության օրը զորահանդես չանցկացնել: Այդ օրն ամենաշքեղը կլինի ավիաշոուն՝ տասնյակ ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ: Ավիացիոն շոուն կկայանա «Իրոկեզ» տիպի ուղղաթիռների, L-39 տիպի  «Ալբատրոս» ինքնաթիռի, եւ SU-25 տիպի «Միմինո» երեք ինքնաթիռների մասնակցությամբ:   

Վրացի զինվորականների հետ մեկտեղ պաշտպանության նախարարության հրավերով շքերթին կմասնակցեն ամերիկացի այն զինվորականները, որոնք, ինչպես նշել Է պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, մասնակցել են վրացի զինվորների հետ համատեղ զորավարժանքներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վրաստանի իշխանություններին շնորհավորել Է հանրապետության Աանկախության օրվա առթիվ: Նամակում ԱՄՆ-ի նախագահն ընդգծել Է, որ Վաշինգտոնը Վրաստանը ճանաչում Է միջազգայնորեն ճանաչված սահմաններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am