Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեքսիկայում տոռնադոյից առնվազն 13 մարդ է զոհվել, տուժել են հարյուրավոր բնակիչներ

Մեքսիկայում տոռնադոյից առնվազն 13 մարդ է զոհվել, տուժել են հարյուրավոր 
բնակիչներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Սյուդադ-Ակունյա քաղաքին տոռնադոյի հարվածի հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է 229-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Մեքսիկայի ՆԳ նախարարության տվյալներով՝ այժմ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Աղետի հետեւանքները վերացնելու համար միջոցներ կներգրավվեն կառավարության հատուկ ֆոնդից:

Տարերքը մոլեգնել է վաղ առավոտյան, ընդ որում տոռնադոն տեւել է ընդամենը վեց վայրկյան, բայց աղետալի հետեւանքներ է ունեցել: Զոհերից ու վիրավորներից բացի, վնաս է պատճառվել 750 տների, որոնցից 50-ն ավերված են, վնասվել է շուրջ 50 ավտոմեքենա:

Իշխանություններն արդեն հայտարարել են քաղաքի տուժած շրջանի երեք դպրոցներում պարապմունքները ժամանակավորապես դադարեցնելու մասին, մինչ այժմ Սյուդադ-Ակունյայի այդ մասում վերականգնված չէ էլեկտրամատակարարումը: Քաղաքում ութ ժամանակավոր ապաստան է ստեղծվել տուժածների եւ օթեւանից զրկվածների համար:

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն արդեն հայտնել է, որ առաջիկա ժամերին անձամբ կայցելի Սյուդադ-Ակունյա՝ գնահատելու վերականգման ախատանքների ընթացքը եւ զորակցելու տուժածներին:

Մեքսիկայի տոռնադոյի պատճառը նույն այն ցիկլոնն Էր, որը սաստիկ անձրեւներ էր բերել ԱՄՆ-ի Տեխասի նահանգ: Այնտեղ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս 12-ն անհետ կորել են:

Տեխասի նահանգապետը նահանգի 24 օկրուգ հայտարարել է տարերային աղետի գոտի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am