Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չինաստանում առնվազն 38 մարդ է զոհվել ծերանոցում բռնկած հրդեհի հետեւանքով

Չինաստանում առնվազն 38 մարդ է զոհվել ծերանոցում բռնկած հրդեհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական շրջանում առնվազն 38 մարդ է զոհվել ծերանոցում բռնկած հրդեհի հետեւանքով, եւս վեցը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել է China.com պորտալը:

Հենանի նահանգի Պինդինշան քաղաքի մասնավոր ծերանոցում հրդեհն սկսվել է մայիսի 25-ի երեկոյան: Ընդամենն այրվել է տասը շինություն:

Նախնական տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր վիճակում են, եւս չորսն աննշան վնասվածքներ են ստացել: Նրանց բոլորին հոսպիտալացրել են: Միեւնույն ժամանակ բացառված չէ, որ զոհվածների ու տուժածների թիվը կաճի, քանի որ շենքում, հնարավոր է՝ մարդիկ են մնացել: Արտակարգ պատահարի վայրում փրկարար գործողությունը շարունակվում է:

Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ կարող էր դառնալ էլեկտրահաղորդման գծի կարճ միացումը: Ընդամենը հրդեհի սկսվելու պահին ծերանոցում ավելի քան հարյուր մարդ է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am