Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտաշատում մեկնարկեց Աթլետիկայի Հայաստանի առաջնությունը

Արտաշատում մեկնարկեց Աթլետիկայի Հայաստանի առաջնությունը

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 23-ին մեկնարկեց Աթլետիկայի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 200 մասնակիցներ Արարատի, Սյունքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից, Երեւանից եւ Արցախից: Երկու օր տեւող հուշամրցաշարում մարզիկները կմրցեն ավելի քան 15 մարզաձեւերում` վազք 100 մ, 200 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ, արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, գնդի հրում, սկավառակի, մուրճի նետում, փոխանցումավազք  4x100 մ, 4x400 մ մրցաձեւերից: Առաջնության ավարտին կորոշվեն ՀՀ աթլետիկայի չեմպիոնները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջնությանը ներկա էին հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին կհետեւեն ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Մայիսի 24-ին կամփոփվեն արդյուները եւ կկայանա առաջնության հանդիսավոր փակումը: Հաղթողները կպարգեւատրվեն գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am