Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ սահմանախախտին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ 
սահմանախախտին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած հայ Արսեն Բաղդասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ` Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, 2014 թվականի դեկտեմբերին հաղորդել էին, որ գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ,ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:Ադրբեջանական դատարանը մայիսի 5-ին հայ սահմանախախտին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը հայ սահմանախախտ Արսեն Բաղադասրյանին դատել է որպես դիվերսանտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am