Հասարակական

Կադաստրի պետական կոմիտեն համագործակցության հուշագիր է կնքել 4 բուհի հետ

3 րոպեի ընթերցում

Կադաստրի պետական կոմիտեն համագործակցության հուշագիր է կնքել 4 բուհի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 6-ին տեղի է ունեցել Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և ՀՀ պետական մի շարք բուհերի ռեկտորների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, մասնավորապես, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը Համագործակցության հուշագիրն ստորագրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի ստեղծման կարևորագույն խնդիրներից մեկը կադաստրի համակարգի համար կադրային բազայի ստեղծումն է: Կենտրոնում կազմակերպվող դասընթացների միջոցով վերոհիշյալ բուհերի ուսանողներին և շրջանավարտներին այսուհետ հնարավորություն կտրվի մասնակցելու դասընթացներին, գործնական պարապմունքներին, ձեռք բերել խորացված մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Համալրելով համակարգի կադրային բազան` վերջիններս հնարավորություն կունենան օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի անցնել կադաստրի համակարգում:

«Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կադաստրի պետական կոմիտեն իրականացնում է ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացը հետևյալ ոլորտներում` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անշարժ գույքի գնահատում, հաշվառում (չափագրում), հողաշինարարություն, գեոդեզիա և քարտեզագրություն, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի հետ կապված այլ ոլորտներում:

Համաձայն ստորագրվող հուշագրի` կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ, համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ, ուսումնական պլաններին համապատասխան, կենտրոնում կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, կանցկացվեն ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:

Համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի պետական կոմիտեն կապահովի նաև կադաստրի ոլորտի մասնագետների ներգրավումը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների իրականացման գործընթացում, իսկ հուշագրի կողմ հանդիսացող բուհերը կօժանդակեն ուսանողների և շրջանավարտների ներգրավմանը «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի կողմից իրականացվող ուսումնական դասընթացներին: Օրենսդրությամբ սահմանված կարգով հուշագրի ստորագրումից հետո բուհերը կաջակցեն կադաստրի պետական կոմիտեին համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում