Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքում անհայտ անձը կրակել է ոստիկանի վրա

Նյու Յորքում անհայտ անձը կրակել է ոստիկանի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Կունիս շրջանում ծառայություն իրականացնող ոստիկան է վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, տեղի իշխանությունները հայտնել են, որ անվտանգության աշխատակիցը հոսպիտալացվել է :

Նրանց տվյալներով, ոստիկանի վրա կրակած անձի որոնման աշխատանքներին միացել են իրավապահ մարմինների տասնյակ աշխատակիցներ, որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև ուղղաթիռների օգնությամբ: Կասկածյալը ձերբակալվել է, առայժմ հայտնի չեն նրա արարքի դրդապատճառները:

Բժշիկները հոսպիտալացված ոստիկանի առողջական վիճակը գնահատում են ծանր: Նրան արդեն այցելել է Նյու Յորքի քաղաքապետը: Տեղական լրատվամիջոցները չեն բացառում, որ միջադեպը կարող է կապված լինել ամերիկյան Բալթիմոր քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, որտեղ վեց ոստիկանների մեղադրում են երիտասարդ աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի սպանության մեջ:

Բալթիմորում ապրիլի 25-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և մի խումբ ցուցարարների միջև: Գրեյի հուղարկավորության ժամանակ այդ բախումները վերածվեցին զանգվածային անկարգությունների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am