Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությունն այցելել է Սփյուռքի 
նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորել է Հայ ավետարանական ընկերակցության հետ սերտ համագործակցությունը և կրթական, սոցիալական, առողջապահական համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Շատ կարևոր է այս օրերին սփյուռքի ակտիվացումը, համախմբումը և մեկտեղումը չթուլացնել, ավելի զորացնել միասնականությունը»:

Քննարկվել են Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետագա համագործակցության շրջանակները, համատեղ ծրագրերն ու անելիլիքները:

Նախարարություն այցելած պատվիրակության կազմում են եղել Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր և Միջին Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Հայ Ավետարանական  համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վերապատվելի Վահան Թութիկյանը՝ կնոջ՝ Ռոզեթ Ռութիկյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական  ընկերակցության նորընտիր նախագահ դոկտոր Նազարեթ Տարագչյանը՝ կնոջ՝ դոկտոր Անի Տարագչյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական  ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը, Հայաստանեայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը և Հայ Ավետարանչական  ընկերակցության մամուլի և հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am